14 օգոստոս, 2019 11:15

Շուրջ 2,9 մլրդ դրամ աջակցություն՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունը Արցախին շուրջ 2,9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):

Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»,- գրել է Փաշինյանը։