15 օգոստոս, 2019 11:17

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի փլեյօֆում է

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Թբիլիսիում 2:0 հաշվով պարտության մատնեց «Սաբուրթալո»-ին և Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեց: 

«Արարատ-Արմենիա» ակումբը հրապարակել է երեկվա խաղից տեսանյութ։

Հաղթանակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։

Լուսանկարը՝ Արմսպորտի