16 օգոստոս, 2019 13:31

Անպտղության խնդիրը «բեղմնավոր» լուծում է գտել

Մելինեն և Արմենը ամուսնության 12-րդ տարում սպասում են իրենց առաջնեկին։ Երկար տարիներ անպտղություն ունեցող զույգը արտամարմնային բեղմնավորման շնորհիվ դեկտեմբերին աղջիկ կունենա։ Տարատեսակ բուժումների համար ստիպված են եղել բազմաթիվ վարկեր և պարտքեր կուտակել։ Անպտղության խնդրին առերեսված որոշ զույգերի ֆինանսական բեռը պետությունն արդեն իր վրա է վերցնում։