17 օգոստոս, 2019 21:02

Սերժ Սարգսյանին կձերբակալեն․ Միքայել Մինասյանը՝ News.am-ին

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել News.am կայքին՝ մեկնաբանելով իր՝ օգոստոսի 16-ի գրառումը, որում ակնարկել է Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին։

Հարցին, թե նշելով ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին արդյոք Սերժ Սարգսյանի՞ն էր ակնարկում, Մինասյանը պատասխանել է․ 

«Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա:

[...]

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Լուսանկարում Սերժ Սարգսյանը պարգևատրում է Միքայել Մինասյանին