20 օգոստոս, 2019 12:32

Ամուլսարի վերաբերյալ՝ առերևույթ հանցագործությունների մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Ամուլսարի հանքի շուրջ՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով․ այս մասին հայտնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»,- գրել է Խաչատրյանը։

Կարդացե՛ք 

Մեր պետության շահերից է բխում, որ Ամուլսարի հանքը շահագործվի․ Փաշինյան

Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան