21 օգոստոս, 2019 11:18

Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցը

Օգոստոսի 20-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

***

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծիք է հայտնել, որ հայ զինծառայողը «աշխարհագրորեն մոլորվել է»։