22 օգոստոս, 2019 14:56

«Դայակների» ծրագիրը կընդլայնի շրջանակը

Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար դայակներին վճարվող նվազագույն աշխատավարձի չափով աջակցությունը 77 մլն դրամով կավելանա․ այս մասին կառավարության նիստին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագրի շրջանակներում պետությունը առավելագույնը 55 հազար դրամի չափով (հարկերը ներառյալ) փոխհատուցում է տրամադրում մինչև երկու տարեկան երեխա ունեցող ծնողներին դայակի ծառայությունից օգտվելիս։ Այս տարի նախատեսվում է 400 ծնողի ընդգրկել ծրագրում, մինչ այդ շահառուների թիվը 200 էր։