22 օգոստոս, 2019 19:01

Renderforest. թվային անտառ, որը պահպանում է բնությունը

Ամբողջ աշխարհում 8 միլիոն օգտատեր ունեցող հայկական Renderforest ՏՏ ընկերությունը այս ամառվանից գործում է յուրատիպ էկոշենքում։ Փորձելով հնարավորինս շատ պահպանել բնությունը՝ ընկերությունը նաև անուղղակիորեն բարձրացրել է աշխատողների մոտիվացիան։ ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Renderforest-ում, զրուցել ընկերության ղեկավարների հետ։