23 օգոստոս, 2019 17:15

Հայաստանի անկախության ճանապարհը․ զրույց Պարույր Հայրիկյանի հետ

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախ պետականությանը։ Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական քվեարկությամբ հայ ժողովուրդը "այո" ասաց Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Պարույր Հայրիկյանը Հայաստանի անկախության համար պայքարն սկսել է 16-17 տարեկանից, որի համար խորհրդային բանտերում անց է կացրել շուրջ երկու տասնամյակ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Հայաստանի անկախության պայքարի և պատմության դրվագներին։