26 օգոստոս, 2019 17:35

Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանը պետք է կամային որոշում կայացնի․ Արամ Սարգսյան

Հայաստանի նախկին վարչապետ, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ վիճահարույց Ամուլսարի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կամային որոշում կայացնի։ Նախկին վարչապետը այն քիչ քաղաքական գործիչներից է, ով հրապարակավ կողմ է արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարգսյանը ասում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է վերածել լեռնամետալուրգիայի։