29 օգոստոս, 2019 18:53

Հայրենիքին մի քանի քայլ մոտ

Ավարտվեց սփյուռքի հայ երիտասարդների ու պատանիների համար կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Նախկինում Սփյուռքի նախարարության հովանու ներքո իրականացվող ծրագիրը նախարարության լուծարումից հետո իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։  Շուրջ 400 հայ երիտասարդ 28 երկրից մասնակցեց ծրագրին։

Ծրագրի մասնակիցներ Ռոբերտը, Նունեն և Վարդանը ՍիվիլՆեթին պատմում են ճամբարային օրերի մասին։