31 օգոստոս, 2019 16:34

Գողականների և քյառթուների Հայաստանը․ զրույց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ

Հայաստանի կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ է անում՝ գողականների դեմ պայքարելու նպատակով։ Այսպես, 7-ից 10 տարի բանտարկություն է նախատեսվում նրանց համար, ովքեր «օրենով գողի» կարգավիճակ կստանան կամ կպահպանեն այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է՝ «Գողը պետք է նստի բանտում»։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա համահեղինակել է «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» խորագրով հոդվածը, որը տպագրվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների ժողովածուում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում գողական և քյառթուական ենթամշակույթին, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցային բարքերին, հարաբերություններին, կենցաղին, ընտանիքին։