2 սեպտեմբեր, 2019 15:55

Ագրարային համալսարանը՝ զարգացման ճանապարհին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարությունը մտադիր է հոկտեմբերի 1-ից 25 տոկոսով ավելացնել պրոֆեսորադասախոսական և 10-15 տոկոսով՝ ուսումնաօժանդակ անձնակազմերի աշխատավարձերը։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը Սիվիլնեթի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչի արդյունքում են աշխատավարձերն ավելանալու։ Համալսարանի նոր ղեկավարության օրոք աճել են նաև բուհում կատարվող ներդրումները․ կառավարությունը գումար է հատկացրել ագրոինժեներական լաբորատորիաների կառուցման, Ճապոնիայի կառավարությունն էլ՝ համալսարանում ջերմատան վերակառուցման համար։