2 սեպտեմբեր, 2019 15:54

Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա «Ռոմա»-ում

Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոմա»-ն համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ։ Մխիթարյանը մեկ մրցաշրջան կանցկացնի «Ռոմա»-ի կազմում։ 

Հայաստանի հավաքականի ավագը կստանա 3,5 միլիոն եվրո, իսկ անգլիական ակումբը մեկ տարվա վարձակալության համար կստանա 4 միլիոն եվրո։ 

Հաջորդ ամռանը «Ռոմա»-ն հնարավորություն կունենա ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը։

Տեսանյութը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Սաթենիկ Հակոբյան