3 սեպտեմբեր, 2019 15:52

Գյումրի․ Ասլամազյան քույրերի գունապնակը

Քսաներորդ դարի հայազգի նշանավոր արվեստագետ քույրերը՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, կարող էին իրենց պատկերասրահն  ունենալ աշխարհի ամենահայտնի քաղաքներում։ Ասլամազյան քույրերը, սակայն, իրենց հարազատ Գյումրիում են որոշում պահել ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն և 1987 թվականին հիմնադրում են պատկերասրահը։ 

Տարեցտարի պատկերասրահի այցելուների թիվը մեծանում է։ Քույրերը դեռ կենդանության օրոք մեծ փառք և ճանաչում են ձեռք բերում։ Պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը փաստում է, որ Ասլամազյան քույրերին Հայաստանից դուրս ավելի շատ են ճանաչում, քան հայրենիքում։ Պատկերասրահի այցելուները ևս մեծամասամբ հայեր չեն։