3 սեպտեմբեր, 2019 12:45

ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանում սեպտեմբերի 3-ին քննվում է Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա գործի քննությունը։ 

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մի քանի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Հարցն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի և քրեական հետապնդման սահմանադրականությանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն ստուգի քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու հոդվածների՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին սահմանադրականությունը։ 

Սեպտեմբերի 2-ին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի քննարկվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ երկու անդաի՝ Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակության անհնարինությունը։ Վահե Գրիգորյանը հիմնավորել է, որ նրանք նախկինում առնչվել են Մարտի 1-ի դեպքերին վերաբերող որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել։ ՍԴ-ն երեկ նիստ է հրավիրել, և այդ միջնորդությունը չի քննվել։ Սա նշանակում է, որ նիստին մասնակցում է ութ դատավոր, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը։

Ավելին՝

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումներն ընդունել է քննության․ հայտարարություն

Աստղիկ Գաուդյան