4 սեպտեմբեր, 2019 16:07

Երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է․ պաշտպան

«Երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս, և դրանով իսկ այն հակասում է ՀՀ սահմանդրությանը, անձնական ազատության իրավունքին»,- ասել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը: