4 սեպտեմբեր, 2019 15:30

ՔԴ 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ. ՍԴ որոշումը Քոչարյանի դիմումներով

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ քրեական հետապնդման վերաբերյալ կարող են պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո։ Նա նշեց՝ 35-րդ հոդվածը ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածը ավելի նեղ կարգավորում է նախատեսում, բայց 135-րդ հոդվածը և 35-րդ հոդվածը միմյանց լրացնող հոդվածներ են և չեն կարող կիրառվել միմյանցից առանձին։ 

Նա հավելեց՝ խափանման միջոցը վերանայելը երկու տեսանկյունից կարող է լինել. դա կարող է լինել քրեակատարողական հիմնարկի կողմից կամ առաջին ատյանի դատարանի կողմից։

Հոդվածների մասին ավելին՝

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումներն ընդունել է քննության․ հայտարարություն