5 սեպտեմբեր, 2019 12:03

720 մլն դրամ՝ Մարտի 1-ի զոհվածների իրավահաջորդներին ու վիրավորներին

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 720 մլն դրամ տրամադրել արդարադատության նախարարությանը՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորում ստացած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով։

Ըստ որոշման՝ 30 մլն դրամ կստանան զոհված քաղաքացիների իրավահաջորդները, 15 մլն՝ ծանր ու 5 մլն՝ միջին ծանրության վիրավորում ստացածները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասաց՝ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն. «Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պիտի կայացնենք ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան - խմբ․) կողմից կայացված որոշումների հիման վրա»։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործերով որոշումներ կայացնելիս կարող է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կառավարությունը Մարտի 1-ի տուժածներին տրամադրել է աջակցություն։ 

***

Անցումային արդարդատության միջազգային կենտրոնի համաձայն՝ այն ունի 4 ուղղություն, որոնցից մեկը մարդու իրավունքների խախտումների հատուցման տարբեր ձևերն են` անհատական, հավաքական, նյութական և խորհրդանշական։

Անցումային արդարադատություն․ հայաստանյան կոնտեքստ և միջազգային փորձ

Մկրտիչ Կարապետյան