6 սեպտեմբեր, 2019 10:16

Սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ։