8 սեպտեմբեր, 2019 18:37

Եթե Ապրիլյանի քննիչ հանձնաժողով հրավիրեն, մեծ հաճույքով կգնամ․ Լևոն Մնացականյան

Արցախի ոստիկանապետ և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց լարվածության։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հրավիրել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին որոշ հարցեր պարզաբանելու, ինչին Մնացականյանն արձագանքեց, որ դեռևս նման հրավեր չի եղել, եթե լինի, «մեծ հաճույքով կներկայանա»։ Լևոն Մնացականյանն այսօր Ստեփանակերտում մասնակցեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը։

Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ընտրությունները նախորդում են Արցախի համընդհանուր ընտրություններին․ 2020-ին Արցախը կընտրի նոր նախագահ և խորհրդարան։