9 սեպտեմբեր, 2019 12:08

Ադրբեջանում հայկական ծագմամբ երկու ռուսաստանցի է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է հայկական ծագմամբ երկու ռուսաստանցի․ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները չեն մեկնաբանում ձերբակալության մասին լուրերը։

Ռուսաստանի դեսպանությունից ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել են, որ ստուգում են տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից այդ առնչությամբ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել։

Ձերբակալվածների անունները հայտնի չեն։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից ժամանած ամուսնական զույգը այցելել է Գյանջա (Գանձակ), այնտեղից էլ՝ Չայքենդ գյուղ (Գետաշեն), որտեղ ձերբակալվել է «կասկածելի» վարքի պատճառով։

Turan-ը գրում է, որ ստուգումներից հետո ձերբակալվածներին բաց կթողնեն։