13 դեկտեմբեր, 2019 17:57
Հայերը հողերը չեն վերցնի և տեղափոխվի Լուսին կամ Կալիֆոռնիա․ Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մանրամասն պատմել է, թե ինչ է կատարվում այժմ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հաղորդում է 1news.az կայքը։ «Բրատիսլավայում հանդիպմանը պետք էր հասկանալ, թե որտեղ է անցնում կարմիր գիծը, այն գիծը, որը չի կարելի անցնել կողմերի շահերից ելնելով։ Մենք հասկանում ենք, թե որտեղ է անցնում Հայաստանի կարմիր գիծը, նրանք հասկանում են, թե որտեղ է անցնում Ադրբեջանի կարմիր գիծը»,- ասել է Մամեդյարովը։