10 սեպտեմբեր, 2019 22:18

Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։ Այս մասին Թվիթերում Թրամփը գրել է․

«Ես Ջոնին խնդրել էի հրաժարական տալ, ինչը նա արել է այս առավոտյան։ Շնորհակալ եմ Ջոնին իր ծառայության համար։ Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհայտարարեմ հաջորդ շաբաթ»