11 սեպտեմբեր, 2019 15:46

Արցախ․ սպանությամբ ավարտված դպրոցականների կռիվ և բողոքի ցույց

Արցախի Վանք գյուղում սեպտեմբերի 1-ը սկսվել է բողոքի ցույցով։ Աշակերտները պահանջել են աշխատանքից հեռացնել ուսուցիչներից մեկին, որի որդին, ըստ նախաքննության, օգոստոսի 21-ին դանակահարել ու սպանել է իր համադասարանցուն։ Այս դեպքն առ այսօր լարված վիճակում է պահում գյուղի մթնոլորտը։ Սպանվածի ծնողների խոսքով՝ մեղքի բաժին ունեն նաև իրավապահներն ու դատարանը։