11 սեպտեմբեր, 2019 18:16

Մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով առաջ գնալ. Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի մասին

Բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական։ Սեպտեմբերի 11-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խոսելով Ամուլսարի հանքի մասին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես ճաշակով։ Էլ չեմ ասում, որ մենք փակելուց հետո կվերցնենք մեզ, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով առաջ գնալ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։