11 սեպտեմբեր, 2019 14:20

Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան չի ստացել, պնդում է ՌԴ դեսպանը

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում հայաստանյան իրավավապահների կողմից, Ռուսաստանում քաղաքական ապաստան չի ստացել․ այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երկրորդ աշխարհամարտի նվիրված կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», - նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։ 

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում, դեսպան Կոպիրկինը խորհւորդ է տվել դիմել համապատասխան մարմիններին։ 

«Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը, կամ կան այլ հարցեր», - հավելել է նա։ 

Թեմայի շուրջ ավելին՝

«Աննախադեպ ամենաթողություն»․ Միհրան Պողոսյանը Ռուսաստանում տնային կալանքի տակ է