12 սեպտեմբեր, 2019 13:51

Տպավորություն է, կարծես դատախազությունը Սահմանադրական դատարանի որոշումը կիսատ է կարդացել․ Լևոն Քոչարյան

Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաների գործով դատաքննությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշում է, որ բազմաթիվ հեղինակավոր փաստաբանների կարծիքները համընկնում են՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։