12 սեպտեմբեր, 2019 14:25

Մեկնարկել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում են նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ