13 սեպտեմբեր, 2019 12:39

Լյովա Սարգսյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս տեղեկությունը փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

««Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- տեղկացրեց Նաիրա Հարությունյանը։

Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքում չարաշահումների քրեական գործով։ Քննչական կոմիտեն մինչ այս տեղեկացրել է, որ Լյովա Սարգսյանը իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ իրական ազդեցություն է ունեցել 250 մլն ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում

Լյովա Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գևորգ Թոսունյան