16 սեպտեմբեր, 2019 20:09

«Իմ քայլը» որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել․ Լիլիթ Մակունց

Խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»: