16 սեպտեմբեր, 2019 16:12

Հանքարդյունաբերության դեմոնիզացիան հակասում է երկրի ազգային և անվտանգային շահերին․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց հանքարդյունաբերության մասին։ «Ես անձամբ «հանքարդյունաբերություն» երևույթով հիացած չեմ, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ և հակասում է մեր երկրի ազգային և անվտանգային շահերին»,- ասաց վարչապետը և բացատրեց, թե ինչու է այդպես կարծում։