16 սեպտեմբեր, 2019 16:09

Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է նախագահականի հաղորդագրությունում: