16 սեպտեմբեր, 2019 16:05

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչու Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ։ Փաշինյանը անդրադարձավ թեմային, նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին հայտարարություններին։ Նա ասաց, որ Միքայել Մինասյանին խորհուրդ կտա գալ և պատասխանել ՀՔԾ հարցին, թե ինչպես է մասնակցել Հայաստանի ռազմավարական օբյեկտներից մեկի սեփականաշնորհմանը։ «Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ, ուրիշ բան, որ դրանք գրանցված են եղել մի կնոջ անունով, որի անունը ոչինչ չի ասում»,- նշեց վարչապետը՝ թվարկելով, թե Մինասյանն ինչ ոլորտներում ունի բիզնեսներ։