17 սեպտեմբեր, 2019 10:51

Բանկային գաղտնիքի հասանելիության ընդլայնման ռիսկերի շուրջ. զրույց Վարուժան Ավետիքյանի հետ

TK&Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, Կենտրոնական բանկի նախկին գլխավոր իրավաբան Վարուժան Ավետիքյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է բանկային գաղտնիքի հասանելիության ընդլայնման նախագծի ռիսկերի և բանկային համակարգի վրա հնարավոր ազդեցության մասին։
Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց օրենսդրական փաթեթ, որով քննիչին հնարավորություն է տրվելու ծանոթանալ ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի, այլև նրա հետ փոխկապակցված անձանց բանկային տվյալներին։ Նախագիծը դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։