17 սեպտեմբեր, 2019 17:00

Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննելու նպատակով։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

Ավելի վաղ դատարանը հրապարակեց իր որոշումը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին: