9 դեկտեմբեր, 2019 22:06
Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց առնվազն ավելի պահպանողական է․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հանդես է գալիս համընդհանուր առողջապահական համակարգ ներդնելու և աշխատավարձից 6 տոկոս հարկ սահմանելու օգտին, համաձայն չէ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այդ համակարգի ներդրման քննադատությանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ասելով, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու շախատողների վրա, և մեծ հաշվով բեռ է տնտեսության վրա: