20 սեպտեմբեր, 2019 16:10

Թավշյա հեղափոխության արդյունքները հասել են Արցախ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Թավշյա հեղափոխության արդյունքներն արդեն հասել են Արցախ։ Բարձրացվում են զինվորականների աշխատավարձերը, նրանք ապահովվում են բնակարաններով, իսկ առաջիկայում բոլոր դիրքերը կունենան ջրամատակարարում։ Զրույցի ընթացքում խոսվում է նաև Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 17-ի նիստի, Արցախում տեղի ունեցած տեղական ընտրությունների և դիտորդական առաքելությունների գնահատականների, Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրի մասին։