20 սեպտեմբեր, 2019 12:54

Վալերիյ Օսիպյան․ շարքային միլիցիոներից մինչև ոստիկանապետ

Սեպտեմբերի 18-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ազատվեց աշխատանքից։ Նույն օրը նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին։ Օսիպյանն իր աշխատանքը սկսել է շարքային միլիցիոների պաշտոնից՝ 1990-ականների սկզբին եղել է այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության միլիցիոներ։ Այսպես աստիճանաբար, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բնորոշում տվել, «սևագործ աշխատանք կատարելով», նա հասել էր ոստիկանապետի պաշտոնին։