21 սեպտեմբեր, 2019 19:34

Ամենայն հավանականությամբ` ԱԺ-ն հոկտեմբերի 1-ին կքննարկի Հրայր Թովմասյանի հարցը․ Արուսյակ Ջուլհակյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր Գյումրիում ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ խորհրդարանը հոկտեմբերի 1-ի նիստին, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարացնելու միջնորդությունը։ Խմբակցությունը այս շաբաթ նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ պնդելով, որ Թովմասյանի լիազորությունները պետք է դադարեցվեն՝ թույլ տված խախտումների հիմքով։ Արուսյակ Ջուլհակյանի փոխանցմամբ, եթե ԱԺ-ն հավանություն տա նախագծին, այն կուղարկվի ՍԴ։ Այդ դիմումը ՍԴ-ի կողմից վարույթ ընդունելու պահից սկսած՝ կկասեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները։