21 սեպտեմբեր, 2019 16:27

Ես կանհանգստանայի, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ գովեին․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կարևորում է Անկախության 28-րդ տարեդարձի տոնումը Գյումրիում՝ մարզային զարգացման տեսանկյունից։ Խոսելով այսօրվա՝ Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձներում գործող իշխանության հասցեին անուղղակի քննադատությունից՝ Սիմոնյանն ասաց, որ կանհանգստանար, եթե իրենց գովեին։ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ, և հավաստիացրեց, որ «նրա գործառույթը դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև այդ վարույթն ավարտվի»։