21 սեպտեմբեր, 2019 19:07

Հայաստանն այսօր իսկապես ժողովրդավարական երկիր է․ Սարգիս Խանդանյան

Անկախության 28-րդ տարվա կարևոր ձեռքբերումը, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սարգիս Խանդանյանի, ժողովրդավարությունն է․ «Հայաստանն այսօր իսկապես ժողովրդավար երկիր է»։ Պատգամավորն այսօր Գյումրիում մասնակցում էր տոնական միջոցառումներին։ Նա խորհդանշական որակեց կառավարության՝ անկախության տոնը Գյումրիում անցկացնելու որոշումը։ Ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանում խոսել են տարածքների համաչափ զարգացման մասին, սակայն գործուն քայլեր չեն արվել։ Մինչդեռ, հիմա, Խանդանյանի համոզմամբ, այդ քայլերը կատարվում են։