21 սեպտեմբեր, 2019 18:58

Մեր առջև բացվելու է գրեթե անսահմանափակ շուկա․ պատգամավոր Սանդիկովը՝ ԵՏՄ-ի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, մոլոկան պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսօր Գյումրիում մասնակցում էր Անկախության 28-ամյակի տոնակատարություններին։ Նա համոզված է, որ հաջորդ տարիներին տոնը նշվելու է նաև Հայաստանի մյուս քաղաքներում։ Սանդիկովը ԱԺ-ի Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Նա անդրադառնում է նաև 2020-ից հետո Հայաստանի համար սահմանված արտոնեության վերացման հանգամանքին․ «ԵՏՄ ինտեգրումից մենք շատ ավելի բան կշահենք, քան կկորցնենք։ Ընդհանուր մաքսատուրքերի, նույն ավտոմեքենա ներկրողների համար բարձր մաքսատուրքերի հետ մեկտեղ, մենք որպես կոմպենսացիա ստանում ենք 180 միլիոնանոց շուկա, ինչը հայ գործարարների համար դառնում է գրեթե անսահմանափակ շուկա»։

Հայաստանը 2015-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն մինչև 2020-ը առաջնորդվում է անցումային դրույթներով։ Այս արտոնությունը հաջորդ տարվանից չի գործի։