26 սեպտեմբեր, 2019 12:47

Փրկարարների միջին ամսական աշխատավարձը կբարձրանա

Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացվեց բարձրացնել փրկարարական ծառայողների միջին աշխատավարձը․ այն նախկին 85 000 դրամից կդառնա միջինը 130 000 դրամ։ 

Կառավարության նիստի օրակարգի ամփոփաթերթում նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող փրկարարական ծառայության կրտսեր խմբում գտնվող ծառայողներին լրացուցիչ հավելումների նախատեսման անհրաժեշտությամբ: 

Որոշման ընդունմամբ 2019 թվականի պետական բյուջեում նախատեսվում է 475 802 000 դրամ, իսկ 2020 թվականի պետական բյուջեում նախատեսվում է՝ 1 903 211 160 դրամ ծախuերի ավելացում:

Նախատեսվում է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի բարձրացում։ 

 

Լիլիթ Աբովյան