30 սեպտեմբեր, 2019 17:45

Երևանում Պուտինը բանակցություններ է վարելու Փաշինյանի և Ռոհանիի հետ․ Կրեմլ

Երևանում կայանալիք՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ․ այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։

Պուտինը Երևան է ժամանելու հոկտեմբերի 1-ին։ Հաղորդագրությունում նշվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարներից բացի, հանդիպմանը հրավիրված են Մոլդովայի նախագահը՝ որպես միությունում դիտորդ-պետության ղեկավար և պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։ 

«Միջոցառման շրջանակում տեղի կունենան ՌԴ ղեկավարի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ»,- ասված է հաղորդագրությունում։