6 հոկտեմբեր, 2019 12:58

Սերժ Թանկյանը Երևանում է, հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանին

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Երևանում է, հյուրընկալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել և նկար տեղադրել Նիկոլ Փաշինյանը։ Նկարում է նաև հանրահայտ բժիշկ, նաև՝ կինոպրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։ Նրանք մասնակցելու են WCIT համաժողովին։

Երեքշաբթի տեղի է ունենալու նաև Սերժ Թանկյանի հիմնադրած Kavat սուրճի բրենդի շնորհանդեսը Երևանում։