7 հոկտեմբեր, 2019 15:26

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը (լրացված)

16։50

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ մերժեց ավելի վաղ պաշտպանների կողմից իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։

15։26

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:45-ին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։