8 հոկտեմբեր, 2019 16:48

Վրաստանի վարչապետի առաջին օտարերկրյա այցը՝ Ադրբեջան

Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիան օտարերկրյա առաջին այցը կկատարի Ադրբեջան․ այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 9-ին Գախարիան կմեկնի Ադրբեջան, հաջորդ շաբաթվա ընթացքում՝ Հայաստան։ Հոկտեմբերի վերջին նախատեսվում է նրա այցը Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վրաստանի կառավարության ղեկավարն առաջին այցերը կատարում է հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում։