9 հոկտեմբեր, 2019 14:32

«Անհեթեթ լուրեր են». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով այսօր մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը:

«Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը: Այլ հարցերի նա չպատասխանեց:

Համացանցում լուրեր են շրջանառվում, համաձայն որոնց Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: