10 հոկտեմբեր, 2019 17:10

Ղամշլիից, հայահոծ այլ վայրերից Արցախ և Հայաստան պետք է գիտակցելով գալ․ Անդրանիկ Չավուշյան

Անդրանիկ Չավուշյանը ծնունդով Սիրիայի Ղամշլիի շրջանից է, որն այսօր դարձել է պատերազմական գոտի Թուրքիայի ներխուժող զորքերի և տեղի քրդերի միջև։ Չավուշյանը հաստատվել է Արցախի Աղավնո գյուղում, որն այլ անունով Արիավանն է։ Վերջին տեղական ընտրություններում Չավուշյանը ընտրվել է Աղավնոյի գյուղապետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հեռախոսով զրուցել է Ղամշլիի վերջին դեպքերի, Սիրիայից Հայաստան և Արցախ հայրենադարձության շուրջ։ Չավուշյանը համոզված է, որ սփյուռքահայությունը Արցախ և Հայաստան գիտակցելով պետք է գա։